‘ԶԼՄ. Թուրքիայում դատարանը 25 հոգու ցմահ ազատազրկման է դատապարտել’

4137

Անկարայի դատարանը ուրբաթ օրը հանրապետության առափնյա պաշտպանության 25 աշխատակիցների ցմահ ազատազրկման է դատապարտել անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով: Այդ մասին տեղեկացնում է Anadolu-ն:

Լրատվամիջոցի տվյալներով՝ ամբաստանյալների թվում է եղել նաև  առափնյա պաշտպանության ծառայության նախկին ղեկավարը: Ընդհանուր առմամբ՝ գործով անցել է 28 մարդ, երեքն արդարացվել են:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շառլ Ազնավուրը շքանշան է ստացել հրեաներին փրկելու համար’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ ‘