‘ԶԼՄ. ԻՊ-ն ոչնչացրել է քրիստոնեական հնագույն վանքն Իրաքում’

1151

ԻՊ-ի գրոհայինները գետնին են հավասարեցրել Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքի մերձակայքում գտնվող սուրբ Եղիայի վանքը: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը, որի տրամադրության տակ են հայտնվել վանքի ավերակների արբանյակային լուսանկարները:

Սուրբ Եղիայի վանքն անվանակոչվել է ասորի վանականի անունով, որն այն կառուցել է 6-րդ դարում: Իր բազմադարյա գոյության ընթացքում վանքը մի քանի անգամ ավերվել է:

Իրաքյան պատերազմից հետո, որի արդյունքում տապալվեց Սադամ Հուսեյնի վարչակարգը, վանքը հայտնվել էր ամերիկյան ռազմաբազաներից մեկի տարածքում, և հուշարձանը պահպանելու համար զինվորականները նրա շուրջ պարիսպ էին քաշել:

Այդուհանդերձ, համաշխարհային ժառանգության՝ ծայրահեղականների կողմից ոչնչացված հուշարձանների ցանկը  ավելացավ ևս մեկով: «Մոսուլում քրիստոնեության պատմությունը բարբարոսաբար ջնջվում է: Նրանք փորձում են մեզ դուրս մղել Իրաքից, ջնջել մեր հետքն այս երկրի երեսից»,- ցավով նշել է մի հոգևորական Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքից: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Դանիել Մարիկյանի մահվան առիթով’
Հաջորդ հոդվածը‘Ձեր ծախվելը ժողովրդի վրա մի ծախեք’