‘ԶԼՄ. ԻՊ-ն ֆինանսավորվում է bitcoin վիրտուալ արժույթով’

1294

«Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները ֆինանսավորվում են bitcoin վիրտուալ արժույթով և դրանով էլ իրականացնում են դրամական գործողությունների մեծ մասը: Այս մասին հաղորդել է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը:

 ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայում գործակալության ունեցած աղբյուրների տվյալներով՝ այդ խմբավորումը նշանակալի միջոցներ է ստանում հումքերի, այդ թվում՝ նավթի և բնական գազի վաճառքից: Ընդ որում՝ բոլոր դրամական փոխանցումները և գործողությունները կատարվում են վիրտուալ արժույթով, քանի որ սովորական բանկային հաշվեհամարներից օգտվելու դեպքում դրան հետևելը բավական հեշտ է, եթե նույնիսկ միջոցները բաշխված են մի քանի ավանդների վրա: Մինչդեռ bitcoin վիրտուալ արժույթի կիրառման դեպքում գործնականում անհնար է պարզել ֆինասավորման աղբյուրը և լիովին ոչնչացնել այն:

Նախկինում ենթադրվում էր, որ «Իսլամական պետությունը» կիբեռտարածքն օգտագործում է հիմնականում խմբավորման նոր անդամներ հավաքագրելու նպատակով:

Վիրտուալ bitcoin արժույթն ստեղծվել է 2009 թ., այն իրենից ներկայացնում է էլեկտրոնային փողի նոր տեսակ, որի յուրահատկությունն այն է, որ նրա սեփականատերն անհրաժեշտության դեպքում կարող է պահպանել լիակատար անանունություն: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օռնելա Մուտին դատապարտվել է ազատազրկման և տուգանքի՝ թատրոնի ներկայացումից բացակայելու համար’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գյուղնախարար. Կարտոֆիլն աղջկա պես է, ուզողը գալիս ա, պիտի տաս’