‘ԶԼՄ. Լեհաստանի պաշտպանության նախարարը լուրեր է տարածում հրեական դավադրության մասին’

1107

Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչին քննադատության են ենթարկել հրեական դավադրության մասին լուրեր տարածելու համար, հաղորդել է The Guardian-ը:

Դեռևս 2002 թ. մի հարցազրույցում Մացերևիչը հայտարարել էր, թե կարդացել է «Սիոնական իմաստունների արձանագրությունները», որոնցում նկարագրվում է հրեաների համաշխարհային գերակայություն հաստատելու պլանը: Մացերևիչի կարծիքով՝ «պրակտիկան ցույց տվեց, որ նման հայացքներ դավող խմբեր իսկապես էլ եղել են հրեական շրջանակներում»:

Անտոնի Մացերևիչը, որ նոյեմբերի 10-ին է նշանակվել Լեհաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում, լեհական քաղաքական դաշտում ամենատհաճ, բայց, միևնույն ժամանակ՝ ամենաազդեցիկ ֆիգուրներից մեկն է: Նա համարվում է  կոմունիզմով և ռուսամոլությամբ «վարակված» լեհական ռազմական հետախուզության զտման կամպանիան նախաձեռնողը, նրա պնդմամբ՝ լեհ շատ քաղաքական գործիչներ ժամանակին եղել են ԿԳԲ-ի գործակալներ, այդ թվում՝ Լեխ Վալենսան, որը «Գործակալ Բոլեկ» ծածկանունն է ունեցել:

Նորանշանակ նախարարը նաև բազմիցս հայտարարել է, որ 2010 թ. Սմոլենսկի շրջանում նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի աղետը ռուսական հատուկ ծառայությունների գործողության արդյունքն է, որոնք օդանավում ռումբ են պայթեցրել:

Ինչպես նշել է The Guardian-ը, նման ոչ միանշանակ անձնավորության նշանակումը բարձր պաշտոնում կարող է վտանգել Վարշավայի հարաբերությունները ոչ միայն Մոսկվայի, այլև ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Նոր Նորքում’
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Կենտրոնում’