‘ԶԼՄ. Կատալոնիայում խուզարկություններ են անցկացվում՝ անցած հանրաքվեի առնչությամբ’

10441

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկություններ է անցկացնում Օսպիտալիտետ քաղաքի (Բարսելոնա նահանգ, Կատալոնիա) փոստային ծառայություններ մատուցող Unipost ընկերության կենտրոնական գրասենյակում: Նա տվյալներ է փնտրում  Իսպանիայի սահմանադրական դատարանի կողմից անօրինական ճանաչված անկախության հանրաքվեի կազմակերպման համար ինքնավարության կառավարության կատարած ծախսերի վերաբերյալ, հաղորդել է Mundo թերթը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ իրավապահ մարմինների գործողությունը, որ սկսվել է հինգշաբթի վաղ առավոտյան, ուղղված է այն վճարումների մասին տվյալներ գտնելուն, որոնք արվել են ընտրողների ցուցակով նամակներ ուղարկելու համար:

Հաղորդվում է, որ խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է, առնվազն, մեկ մարդ՝ Unipost-ի գլխավոր տնօրեն Պաբլո Ռավենտոսը:

Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը պատասխանել է այն հարցին, թե ում է պատկանում Ղրիմը’
Հաջորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. «Նորից ժողովուրդն է մեղավոր»’