‘ԶԼՄ. ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռների հերթական փորձարկումն է անցկացրել’

1130

Ուրբաթ օրը ԿԺԴՀ-ն երկրի արևելյան առափնյակից Ճապոնական ծովի ուղղությամբ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների հերթական փորձարկումն է իրականացրել:

Այդ մասին հաղորդել է Kyodo-ն՝ հղում անելով իր աղբյուրին հարավկորեական ռազմական շրջանակներում:

Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Կանվոնդո նահանգի Տհոնչոն գավառից: Հրթիռների թռիչքի հեռավորությունը կազմել է 230 կմ, բարձրությունը հասել է 30 կմ-ի, իսկ առավելագույն արագությունը՝ 6,1 կամ ավելի Mach (գազային միջավայրում ձայնային ալիքների տարածման արագությունը չափող միավոր՝ ավստրիացի ֆիզիկոսի անունով):

Սա վերջին երեք շաբաթվա ընթացքում Փհենյանի  կողմից հրթիռների արդեն վեցերորդ փորձարկումն է, և ութերորդը՝ ընթացիկ տարեսկզբից:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ատամբաևի տիկնոջ դեմ քրեական գործ կհարուցվի’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը փակել է մուտքը ԱՄՆ կոնգրեսի երկու դեմոկրատ անդամների առջև’