‘ԶԼՄ. Կիմ Չեն Ինը համաձայնել է այցելել Ռուսաստան’

834

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը համաձայնել է 2015 թ. մայիսին այցելել Ռուսաստան: Այդ մասին հաղորդել է հարավկորեական The Korea Herald-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Միևնույն ժամանակ, նույն աղբյուրների խոսքով՝ առայժմ պարզ չէ՝ Կիմ Չեն Ինն առաջին հերթին կայցելի Չինաստա՞ն, թե՞ Ռուսաստան: Սակայն անկախ նրանից, թե առաջինը որ երկիր կայցելի ԿԺԴՀ առաջնորդը, դա կլինի նրա առաջին արտասահմանյան այցը՝ երկրի ղեկավարի պաշտոնում (Կիմ Չեն Ինը Հյուսիսային Կորեան ղեկավարում է հոր՝ Կիմ Չեն Իրի մահից հետո՝ 2011 թվականից ):

Դեկտեմբերի 17-ին ԶԼՄ-ները հաղորդեցին, որ հյուսիսկորեական առաջնորդը հրավիրվել է Մոսկվա՝ «մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված» հանդիսություններին: Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը հաստատեց, որ իսկապես՝ նման հրավեր ուղարկվել է: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ՀԿ. ԱԳՆ-ը ՄԻԵԴ դատավորների հարցում ապակողմնորոշել է հանրությանը’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկայում անհետացած ուսանողների հարազատները գրոհել են զորամասը’