‘ԶԼՄ. Կիմ Չեն Ինը 2015 թ. մայիսին կայցելի Ռուսաստան ‘

898

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյակի հանդիսություններին կմասնակցի Ռուսաստանում, հաղորդում են ԶԼՄ-ները՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին:

«Առնվազն 20 երկրների ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, այդ թվում՝ նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդը»,- պատասխանելով հարավկորեական «Ռենհապ» լրատվական գործակալության հարցին՝ ասել է Պեսկովը:

Եթե այդ այցը կայանա, ապա դա կդառնա Կիմ Չեն Ինի առաջին արտասահմանյան այցելությունը՝ 2011 թ. իշխանության գալուց հետո: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ Հայաստանը և Թուրքիան դատարանում. Մեկնարկում են Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով լսումները’
Հաջորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’