‘ԶԼՄ. Կիմ Չեն Ինի քույրը ժամանել է Վլադիվոստոկ’

1268

ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինի հարազատ քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որ զբաղեցնում է Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ քարոզչության բաժնի վարիչի տեղակալի պաշտոնը, երկուշաբթի ժամանել է Վլադիվոստոկ՝ նախապատրաստելու ԿԺԴՀ և Ռուսաստանի առաջնորդների գագաթնաժողովը:

Այդ մասին հաղորդել է Chosum Ilbo թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Թերթի տվյալներով՝ Վլադիվոստոկում Կիմ Յո Չժոնը հանդիպել է արդեն այնտեղ գտնվող՝ Պետխորհրդի քարտուղար Կիմ Չհան Սոնի հետ:

Նշվում է, որ ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահը «շուտով կայցելի Ռուսաստան» և բանակցություններ կվարի ՌԴ նախագահի հետ: Նշվում է նաև, որ ԿԺԴՀ առաջնորդի այցը կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

Փոխանցում է tass.ru-ն:

 

 

Նախորդ հոդվածը‘Պետդումայում առաջարկել են ուկրաինացի նավաստիներին փոխանակել Պոռոշենկոյի հետ’
Հաջորդ հոդվածը‘Բրունեյ. Մահապատիժ՝ հանուն «ընտանեկան արժեքների»’