‘ԶԼՄ. ԿՀՎ-ի ղեկավարը գաղտնի այց է կատարել Մոսկվա’

955

ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին գաղտնի այցելել է Ռուսաստանի մայրաքաղաք, հաղորդել են լրատվամիջոցները:

Ինչպես տեղեկացրել է Russia Today-ը՝ հղում անելով «Интерфакс»-ին, Կենտրանական հետախուզական վարչության տնօրենին չորեքշաբթի օրը տեսել են «Վնուկովո-2» օդանավակայանում: Ամերիկյան դեսպանատան համարանիշերով ավտոմեքենաների շարասյունն այդ օրը հեռացել է օդանավակայանից:

Հիշեցնենք, որ մայիսին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ծրագրել են ԿՀՎ-ի տնօրենի հանդիպումը ռուսաստանյան հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ: Բացի այդ՝ հատուկ ծառայությունների համագործակցության մասին են խոսել նաև նախագահներ Պուտինն ու Օբաման հունիսի 17-ին Լոխ-Էռնում G20 գագաթնաժողովում հանդիպման ժամանակ: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել  հատուկ ծառայությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման և համաձայնեցված գործողություններ իրականացնելու վերաբերյալ, հաղորդում է   ВЗГЛЯД –ը:

Նախորդ հոդվածը‘Չավի. Մոուրինյոն իրեն շատ վատ պահեց’
Հաջորդ հոդվածը‘Ռետրո Մամուլ. Կճոյան – սրբազան – ատրճանակ – սիրուհի – գործակալ(՞) — «Բենթլի» — օֆշոր….’