‘ԶԼՄ. Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է $ 50 մլրդ վճարել ՅՈՒԿՕՍ-ին’

1052

Հաագայի դատարանը ՅՈՒԿՕՍ-ին տուժող է ճանաչել դատական գործով, որը տևել է գրեթե տասը տարի: Ընկերության սեփականատերերի կորուստները դատարանը գնահատել է 50 միլիարդ դոլար, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Թերթի տվյալներով՝ պաշտոնապես դատարանի որոշումը հայտնի կդառնա այսօր՝ հուլիսի 28-ին:

Բողոքարկման համար Ռուսաստանն ունի տասն օր ժամանակ: Աղբյուրները չեն կասկածում, որ Մոսկվան կօգտվի այդ հնարավորությունից:

Ինչպես գրել է պարբերականը, Ռուսաստանին մեղավոր են ճանաչել Էներգետիկ խարտիան խախտելու մեջ՝ ՅՈՒԿՕՍ կազմակերպության փաստացի սեփականազրկումով:

Ռուսաստանյան կողմը դատավարության ընթացքում պնդում էր, որ Էներգետիկ խարտիան չի կարող կիրառվել, քանի որ այդ փաստաթուղթը ստորագրվել է վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի կողմից 1994 թ:, սակայն չի վավերացվել խորհրդարանի կողմից:

Ռուսաստանը փոխհատուցումը պետք է վճարի մինչև 2015 թ. հունվարի 15-ը, դրանից հետո կհաշվարկվեն տոկոսները, գրում է թերթը: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ քաղաքապետարանի դիմաց. մեքենաների վարորդները հոսպիտալացվել են’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ցուցադրել է ՌԴ-ից Ուկրաինան գնդակոծելու արբանյակային լուսանկարներ’