‘ԶԼՄ. Հատուկջոկատայինին կասկածում են գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեջ’

989

Զինվորական քննիչները մտադիր են ստուգել, թե արդյո՞ք  գաղտնի տեղեկատվություն չի հրապարակել ԱՄՆ ՌԾՈՒ «ծովային կատվիկներ» հատուկ ջոկատի նախկին անդամ Ռոբերտ Օ’Նիլը, ով պնդում է, թե 2011 թ.հենց ինքն է գնդակահարել «Ալ Քաիդայի» պարագլուխ Ուսամա բեն Լադենին: Այդ մասին հաղորդել է The Daily Beast-ը:

Նոյեմբերի վերջին Օ’Նիլը ելույթ է ունեցել Fox News հեռուստաալիքով: Ելույթից առաջ ցուցադրվել է փաստագրական ֆիլմ «թիվ մեկ ահաբեկչի» սպանության վերաբերյալ, որում ՌԾՈՒ նակին հատուկջոկատայինը մանրամասն նկարագրում է, թե ինչպես է ջոկատը ներխուժել բեն Լադենի տուն, և ինչպես է ինքն անձամբ գնդակահարել նրան:

Օ’Նիլը ավելի քան տասնյակ մարտական գործուղումներ է ունեցել չորս տարածաշրջաններում, այդ թվում՝ Աֆղանստանում և Իրաքում, մասնակցել է 400 հատուկ գործողությունների և անձամբ ոչնչացրել ավելի քան 30 մարդու: Դրա համար նա արժանացել է 52 պարգևի: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչը անվանել է Դոնբասի իրավիճակի պատասխանատուին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ապահովագրողների զուտ շահույթը 2014-ի 9 ամիսներին կազմել է 2.3 մլրդ դրամ’