‘ԶԼՄ. Հատուկ ծառայությունները Բեռլինում բրիտանական դեսպանատունն օգտագործում են լրտեսության նպատակով’

756

Բրիտանական հատուկ ծառայությունները, ինչպես և նրանց ամերիկացի գործընկերները, իրենց երկրի՝ Բեռլինի կենտրոնում գտնվող դիվանագիտական ներկայացուցչության շենքն օգտագործում են տեղեկատվություն հավաքագրելու նպատակով, այսօր գրել է Independent թերթը՝ հղում անելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերին, ինչպես նաև արբանյակային լուսանկարներին: Բրիտանիայի բեռլինյան դեսպանատան տանիքին այդ նպատակով տեղադրված է բարձրտեխնոլոգիական սարքավորում: Թերթը, վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության փաստաթղթերը, նշում է, որ այդ գերատեսչությունում գործում է ԿՀՎ-ի հետ համատեղ  գաղտնի ստորաբաժանում, այսպես կոչված՝ Տվյալների հավաքագրման հատուկ ծառայություն (SCS): Վերջին ժամանակները Վաշինգտոնը փակեց SCS գրեթե 100 ստորաբաժանումներ, որոնք գործում էին ամերիկյան դեսպանատներում՝ ողջ աշխարհում, և դրանց գործառույթների մի մասը փոխանցեց բրիտանական Կառավարական կապի կենտրոնին: 2010 թ. Եվրոպայում կար SCS 19 ստորաբաժանում, այդ թվում՝ Բեռլինում և Ֆրանկֆուրտում, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել 37 մարդ, Շանթ Հարությունյանի գտնվելու վայրը անհայտ է’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի ԱԳ նախարարը հերքել է Սնոուդենին ապաստան տալու հնարավորությունը’