‘ԶԼՄ. «Հզբոլլահը» ահաբեկչություններ է պատրաստում Բաքվում’

1188

«Հզբոլլահ» կազմակերպությունը պատրաստվում է ահաբեկչական գործողությունների շարք իրականացնել Բաքվում, գրում է Քուվեյթում հրապարակվող «էր-Ռաի» թերթը` վկայակոչելով արևմտյան և իսրայելյան հետախուզության իր աղբյուրները: Ըստ այդ տեղեկատվության, «Հզբոլլահը» հարձակումներ է պատրաստում Ադրբեջանում, Թուրքիայում, Կիպրոսում, Հունաստանում և Եգիպտոսում իսրայելական օբյեկտների վրա: Ահաբեկչությունների իրականացման նպատակով կօգտագործվեն թյուրքական երկրների քաղաքացիություն ունեցող անձինք:

Թերթը նշում է, որ ավելի վաղ Ադրբեջանի հատուկ ծառայություններն Իսրայելի և ԱՄՆ-ի հետախուզությունների օգնությամբ կանխել էին Բաքվում «Հզբոլլահի» մի քանի ահաբեկչական գործողություն: 

 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլիին պաշտոնապես չեն ծանուցել Ուկրաինա մուտքի արգելքի մասին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’