‘ԶԼՄ. Ճապոնիան ետ է կանչել Պուտինի հրավերը’

843

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն որոշել է այս տարվա աշնանը նախատեսված՝ ՌԴ նախագահ Պուտինի հրավերը ետ կանչել, ուստի Պուտինի պետական այցը Ճապոնիա կհետաձգվի մինչև 2015 թ. գարուն կամ ավել ուշ, հաղորդել է «Կիոդոն»:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Վաշինգտոնը Տոկիոյին խնդրել է հետաձգել Պուտինի այցը՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների լարման պատճառով:

Այնուհանդերձ, Աբեն և Պուտինը մտադիր են բանակցություններ վարել Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության՝ նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովում:

Աբեն դեռևս 2013 թ. ապրիլին էր Պուտինին առաջարկել այցելել Ճապոնիա: Ինն ամիս անց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հաստատել էր, որ հրավերն ընդւնված է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ Մաքսային միությանն անդամակցության հարցը որոշվել է «մի գիշերում». Առավոտ’
Հաջորդ հոդվածը‘Դևիդ Քեմերոնի գրասենյակ. Մեծ Բրիտանիան չի մասնակցում Սիրիայում ԱՄՆ-ի գործողությանը’