ԶԼՄ-ները հաղորդել են Բուրկինա Ֆասոյի նախագահի ձերբակալության մասին

468

Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Մարկ Քրիստիան Կաբորեն ձերբակալվել է զինվորականների կողմից և պահվում է բանակային հենակետերից մեկում, երկուշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության երկու աշխատակիցների և արևմտաաֆրիկյան մի դիվանագետի։

Իր հերթին՝  Radio France International ռադիոկայանի՝ Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում գտնվող թղթակիցը տեղեկացրել է, որ բազմաթիվ աղբյուրներ հաստատում են նախագահի կալանավորման մասին լուրը։ Ռադիոկայանի պնդման համաձայն՝ ապստամբները պահանջում են նախագահ Կաբորեի հրաժարականը երկրի ղեկավարի պաշտոնից։ Ապստամբների համապատասխան հայտարարությունը հրապարակվելու է առաջիկա ժամերին։

AFP-ն տեղեկացնում է, որ երկուշաբթի առավոտյան դիմակավորված զինվորներ են հայտնվել պետական հեռուստատեսության շենքի մոտ։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ամբողջ անցած գիշեր իշխանությունները և ապստամբների ղեկավարությունը բանակցություններ են անցկացրել, որոնք անարդյունք են ավարտվել։

Բուրկինա Ֆասոյում հունվարի 23-ին բանակային մի քանի բազաներում ապստամբել են զինվորականները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրավիճակի վատթարացման դեպքում Ավստրիան կտարհանի իր դեսպանատունն Ուկրաինայից
Հաջորդ հոդվածըԱններելի հաղթանակի տակ մնացածները. «ՉԻ»