ԶԼՄ-ները նշել են Սիրիայում Թուրքիայի գործողությունների հնարավոր ժամկետները

273

Թուրքական «Մագիլ-կողպեք» ռազմական գործողությունը Իրաքի հյուսիսում կավարտվի դեկտեմբերին, որից հետո Անկարան ծրագրում է լայնածավալ ցամաքային գործողություն Սիրիայում, հաղորդել է կառավարական շրջանակներին մոտ գտնվող Hurriyet թեթի սյունակագիր Աբդուլկադիր Սելվին։

Կիրակի օրը Թուրքիան Սիրիայի հյուսիսում օդային գործողություն է իրականացրել երկրում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության սիրիական թևի դեմ,  նաև հաղորդվել է Իրաքի հյուսիսում օբյեկտների հրթիռակոծման մասին։

Անկարայի գնահատականով՝ Սիրիայի սահմանամերձ շրջաններին 764 հրթիռա-ականանետային հարված է հասցվել։ Գրոհի հետևանքով զոհվել է 32 մարդ, 261 հոգի վիրավորվել է։

Էրդողանը ռմբակոծությունը հաջող է անվանել, իսկ ավելի ուշ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ երկու օրվա ընթացքում սպանվել է 184 գրոհային։

Թուրքիայի առաջնորդը նախորդ օրը նշել է, որ գրոհները չեն քննարկվել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ԱՄՆ-ի նախագահների հետ։ «Ե՛վ Բայդենը, և՛ Պուտինը գիտեն, որ մենք այդ շրջանում նման գործողություններ կարող ենք ձեռնարկել ցանկացած ժամանակ»,- հայտարարել է Էրդողանը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀունգարիան 187 մլն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Հաջորդ հոդվածըՀակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ