‘ԶԼՄ-ները տեղեկացրել են Ռոտենբերգի և Տիմչենկոյի պետպայմանագրերի գումարի մասին’

966

Արևմուտքի պատժամիջոցների տակ ընկած և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իրենց մտերմությամբ հայտնի ռուսաստանցի միլիարդատերեր Արկադի Ռոտենբերգի և Գենադի Տիմչենկոյի ընկերությունները 2014 թ. մարտ ամսից ստացել են 309 մլրդ ռուբլու պետական պայմանագրեր, հաղորդել է Bloomberg-ը:

Լրատվական գործակալության հաշվարկներով՝ վերջին ինն ամիսների միջին փոխարժեքով դա կազմում է մոտավորապես 8,1 մլրդ դոլար: Այսինքն, Bloomberg-ի պնդմամբ՝ Ռոտենբերգի և Տիմչենկոյի ընկերությունները մարտ ամսից սկսած՝ ստացել են պետական գնումների համար պետության հատկացրած բոլոր միջոցների մեկ հինգերորդը: Ընդ որում՝ այդ ընկերությունները 12 %-ով ավելի պատվերներ են ստացել, քան 2013 թ.:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Իշխանությունն անցել է տեռորիստական գործողությունների’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Հարձակում Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարի վրա (լրացված)’