‘ԶԼՄ-ներում ամենաշատը հղում են անում Интерфакс-ին’

1004

Интерфакс-ը պահպանում է առաջատար դիրքերը՝ ռուսաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներում հղումների քանակով: Այսպիսին են 2014 թ. առաջին կեսի հետազոտությունների արդյունքները, որոնք ստացվել են միջազգային ԶԼՄ-ների ամենախոշոր բազայում՝ Factiva-ում եղած հրապարակումների վերլուծության հիման վրա:

 Интерфакс-ը հիշատակվելու վարկանիշով առաջատար է ռուսաստանյան երեք լրատվական գործակալությունների մեջ՝ առաջ անցնելով РИА Новости-ից և ИТАР-ТАСС-ից:

Օրինակ՝ Factiva-ի արխիվի համաձայն՝ Reuters  առաջատար լրատվական գործակալության անգլերեն նորությունների ժապավենում 2014 թ. առաջին կեսին Интерфакс-ին հղում է արվել 526 անգամ, РИА Новости-ին՝ 195,  ИТАР-ТАСС-ին՝ 29 անգամ:

France-Presse գործակալությունը ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին  Интерфакс-ին հղում է արել 350 անգամ, РИА Новости-ին՝ 195, և ИТАР-ТАСС—ին` 120 անգամ և այլն:

Ռուսաստանյան բոլոր լրատվամիջոցներում Интерфакс-ին, ընդհանուր առմամբ, հղում է արվել 104 231 անգամ, և այս ցուցանիշով նույնպես գործակալությունն առաջ է անցել իր երկու գործընկերներից, որոնք համապատասխանաբար ունեն 97 393 և 95 278 հղում: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի Հելսինկյան միությունը դիմել է ՄԻԵԴ-ին’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ. Տեսանկարահանող սարքերի նկարած նկարներում ֆոտոշոպով փոխում են պետհամարանիշները. Լուսանկար’