‘ԶԼՄ-ն տեղեկացել է Ռինատ Ախմետովի հարցաքննության մասին’

1051

Ուկրաինայի Գլխավոր դատախազության քննիչները հարցաքննել են ուկրաինացի միլիարդատեր Ռինատ Ախմետովին՝  ահաբեկչական եւ հակաօրինական խմբավորումների ֆինանսավորման գործի առնչությամբ: Այս մասին հաղորդել է «Украинская правда»-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Հրատարակչության տվյալներով, հարցաքննությունը կայացել է հունվարի 22-ին եւ տեւել է 6 ժամ:

Ինչպես նշվում է՝ Ախմետովը վերոհիշյալ գործով անցնում է որպես վկա:

ԶԼՄ-ի տեղեկություններով, հարցաքննության առիթ է դարձել «անջատողականների» կողմից ինչ-որ տեսագրության ի հայտ գալը, որտեղ հիշատակվում է Ախմետովի, ինչպես նաեւ «Առաջ Ուկրաինա» կուսակցության առաջնորդ Նատալյա Կորոլեվսկայայի եւ Ալեքսանդր Եֆրեմովի՝ նախկինում իշխող  Ռեգիոնների կուսակցության ղեկավարներից մեկի անունները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատախազությունը ստուգում է Կորոլեւսկայային՝  «ահաբեկիչներին» ֆինանսավորելու համար:

Ռինատ Ախմետովը համարվում է ամենահարուստ ուկրաինացին: Ուկրաինական Forbes-ը գնահատում է նրա ունեցվածքը 11,2 մլդ դոլար:

Նախորդ հոդվածը‘Վճռական ելքը մոտիկ է’
Հաջորդ հոդվածը‘Ավելորդ քաշ ունեցող չինացի զինվորականներին պաշտոնի բարձրացում չի սպասվում ‘