‘ԶԼՄ. Ջուլիան Ասանժի պաշտպանությունը բողոքարկել է շվեդական դատարանի որոշումը’

818

Արդեն երկու տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանության տարածքը չլքած Ջուլիան Ասանժի շվեդ փաստաբանները բողոքարկել են Ստոկհոլմի շրջանային դատավորի որոշումը, որով այս տարվա հուլիսին նա մերժել էր չեղյալ հայտարարել  Ասանժի ձերբակալության միջազգային թույլտվությունը: Այդ մասին հաղորդել է շվեդական TT գործակալությունը:

Ավելի վաղ Wikileaks-ի հիմնադրի փաստաբան Բալտասար Գարսոնը հայտարարել է, թե կհասնի նրան, որ իր պաշտպանյալի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտի ՄԱԿ-ը: Ըստ պաշտպանի՝ «Այն տարիները, որ Ասանժն անցկացրել է Էկվադորի դեսպանատանը փակված, անմարդկային վերաբերմունքի դրսևորում են»:

Ասանժը 2012 թ. հունիսին ապաստան է խնդրել Էկվադորի դիվանագիտական առաքելությունում, որպեսզի խույս տա իրեն Շվեդիային հանձնելուց, որտեղ նրան կասկածում են սեռական բնույթի հանցագործություններում: Wikileaks-ի հիմնադիրը հերքումէ բոլոր այդ մեղադրանքները և համարում, որ իրեն հետապնդում են քաղաքական նկատառումներով: Նա վախենում է, որ Ստոկհոլմն իրեն կհանձնի ԱՄՆ-ին, որտեղ նրան 35 տարվա ազատազրկում է սպառնում՝ լրտեսության և պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի չթույլատրված հրապարակման մեղադրանքներով: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Կիևյան կամրջի տակ անձը չպարզված կնոջ դի է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Կատալոնիայի անկախության երթին մասնակցել է մինչև 1,8 մլն մարդ’