‘ԶԼՄ. Ռուսաստանի և Չինաստանի միությունը «նոկաուտ» կհասցնի ԱՄՆ-ի եվրասիական հավակնություններին’

1366

Մոսկվային և Նյու-Դելիին ներգրավելով եվրասիական ենթակառուցվածքային ծրագրերում՝ Պեկինը նոր ուժային կենտրոն է ստեղծում, որն ունակ է վճռական հարված հասցնել Վաշինգտոնի տարածաշրջանային հավակնություններին, գրում է Sputnik-ը:

Պարբերականը նշում է, որ փետրվարի 2-ից Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի արտգործնախարարների միջև եռակողմ բանակցությունների ընթացքում, կոչ է արել Մոսկվային և Նյու-Դելիին՝ միանալ «մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարությանը՝ եվրասիական տարածքում տնտեսական միջանցք ստեղծելու նպատակով:

Ամերիկյան փորձագետները նշում են, որ Չինաստանի ենթակառուցվածքային նախաձեռնությունները պատասխան են ԱՄՆ տարածաշրջանային ազդեցության պահպանման ամերիկյան ռազմավարությանը: 2011 թ. Վաշինգտոնը հայտարարեց «նոր մետաքսի ճանապարհի» նախագիծ զարգացնելու մտադրության մասին՝ Հյուսիսից Հարավ նոր տարանցիկ երթուղիներ ստեղծելու նպատակով, գրում է Sputnik-ը: Այդ նախագծի իրականացումը ենթադրում էր տարածաշրջանում Միացյալ Նահանգների դերի մեծացում, ինչը հակասում էր Չինաստանի աշխարհաքաղաքական շահերին:

«Մետաքսի ճանապարհի նոր տնտեսական գոտու» և «21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհի» գաղափարն ուղղված է այնպիսի ենթակառույցների ստեղծմանը, որոնք Չինաստանը կկապեն Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի հետ: «Թվում է՝ այդ քայլը նոկաուտ կհասցնի Վաշինգտոնի՝ Եվրասիայում Միացյալ Նահանգների կողմից վերահսկվող «նոր մետաքսի ճանապարհի» գաղափարին և  կխափանի նրա քաղաքական ու տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում»,- ասվում է հրապարակման մեջ: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Չնայած Վենետիկի հանձնաժողովի դիտողություններին՝ լյուստրացիան Ուկրաինայում կշարունակվի’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ՊՆ ղեկավարը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ’