‘ԶԼՄ. Ստամբուլում սպանվել է տաջիկ հայտնի ընդդիմադիր գործիչը’

1182

Ուրբաթ օրը Ստամբուլում սպանվել է Տաջիկստանի ընդդիմության հայտնի գործիչ Ումարալի Կուվվատովը: Այդ մասին հաղորդել է թուրքական Haberler.com լրատվական կայքը:

Ըստ կայքի տեղեկությունների՝ Կուվվատովն սպանվել է գլխին ստացած մեկ կրակոցով, երբ զբոսնելիս է եղել քաղաքում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Հունվարին Դուշանբեն Անկարայից պահանջել էր հանձնել ընդդիմադիր «Խումբ 24»-ի առաջնորդ, փախստական գործարար Ումարալի Կուվվատովին: Անցյալ տարվա դեկտեմբերին  հանրապետության գլխավոր դատախազության պահանջով, որը հետախուզում էր հայտարարել ընդիմադիր գործչի նկատմամբ, իսկ նրա ղեկավարած «Խումբ 24»-ն էլ ծայրահեղական էր հայտարարել, Կուվվատովը ձերբակալվեց Ստամբուլում: Կուվվատովի ղեկավարած կառույցի նկատմամբ նաև մեղադրանք էր հարուցվել՝ պետական իշխանությունը զավթելու փորձի համար, նրա գործունեությունը հակօրինական էր ճանաչվել և քրեորեն հետապնդելի՝ երկրի տարածքում:

Խմբի առաջնորդները, որոնք գտնվում էին երկրի սահմաններից դուրս, սոցցանցերի միջոցով հայրենակիցներին կոչ էին արել 2014 թ. հոկտեմբերի 10-ին հավաքվել Դուշանբեի կենտրոնական հրապարակում և պայքարելու ընդդեմ կոռուպցիայի, հանուն արդար ընտրությունների, պահանջելու նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժարականը: Հանրահավաքը տեղի չունեցավ, բայց իշխանություններն անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռք առել, այդ թվում՝ կանխարգելիչ՝ ծայրահեղական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալելով հանրապետության երեք քաղաքացիների:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Բրյուսելը պատժացուցակից հանել է Ուկրաինայի նախկին վարչապետի որդուն’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն տպավորիչ պարով գովազդում է իր նոր հավաքածուն (տեսանյութ)’