‘ԶԼՄ. Վաշինգտոնը կարող է սկսել զենք մատակարարել Կիևին’

972

Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը քննարկում է Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը, որպեսզի այդ երկրի կառավարությանն օգնի դիմակայելու ռուսաստանամետ անջատականներին: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները, որոնց կարծիքով՝ Վաշինգտոնը կարող է պաշտպանական սպառազինություն մատակարարել Կիևին:

Առայժմ որոշում չի կայացվել, սակայն ԱՄՆ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն անդադար վերանայում է տարածաշրջանում իր քաղաքականությունը:

Վաշինգտոնում BBC-ի թղթակիցը տեղեկացնում է, որ սկզբում Բարաք Օբաման կտրականապես դեմ էր զենք մատակարարելու Կիևին՝ մտավախություն ունենալով, որ  դա կվերածվի հակամարտության Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:

Առայժմ ԱՄՆ-ը Ուկրաինային մատակարարում է միայն զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, ինժեներական սարքավորումներ, ռադարներ և այլ օժանդակ տեխնիկա: Սակայն, ինչպես գրել է New York Times-ը, քանի որ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանին չստիպեցին փոխել իր քաղաքականությունն Ուկրաինայում, Վաշինգտոնը վերադառնում է զենքի պաշտպանական միջոցների մատակարարման գաղափարին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ պետդուման մտադիր է վերահաշվարկել Գերմանիայի հասցրած վնասները ԽՍՀՄ-ին’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանների կողմից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’