‘Զմեռ պապիկները դեմ են կենսաթոշակային պարտադիր 5% վճարին. Ֆոտոշարք’

2005

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն և նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է:

Մի խումբ Ձմեռ պապեր այսօր Ազատության հրապարակից իրենց քայլարշավն են սկսել Երևանի փողոցներով: Նրանք քաղաքացիներին իրազեկում են, որ 2014 թվական են թևակոխում սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:

Ձմեռ պապերը կոչ են անում  քաղաքացիներին միավորվել և համախմբված կերպով պայքարել մեր բոլորիս իրավունքների ու արդարության համար՝ միանալով երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կայանալիք հավաք-երթին Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան: 

Քայլերթը դեռ շարունակվում է: 

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում հայ զինվոր է սպանվել’