‘Զյուգանովը մտադիր է առաջադրվել 5-րդ անգամ’

1551

Ռուսաստանի կոմկուսի կենտկոմի նախագահ Գենադի Զյուգանովը տեղեկացրել է, որ կուսակցական կազմակերպությունները առաջադրել են նրա թեկնածությունը 2018-ի գարնանը կայանալիք նախագահական ըտնտրություններում:

Առաջին ալիքի եթերում Զյուգանովը նշել է, որ իր կուսակցությունը լուրջ է մոտենում ընտրություններին: Կոմկուսը ծրագիր է պատրաստել «10 քայլ դեպի արժանապատիվ կյանք» վերտառությամբ: Ըստ Զյուգանովի, դրա իրականացմամբ կզբաղվի «ուժեղ թիմը»:

Գենադի Զյուգանովը 1996-ից սկսած մասնակցել է 4 նախագահական ընտրության՝ բաց թողնելով միայն 2004-ի ընտրությունները: Բոլոր 4 ընտրություններում կոմունիստ թեկնածուն զբաղեցրել է երկրորդ տեղը:

 

Նախորդ հոդվածը‘Լապշինը մտադիր է Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել ՄԻԵԴ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. «Վեսթ Հեմը» գլխավորել է Դևիդ Մոյեսը’