‘Զյուգանովը տարաբնույթ արդարացումներ է ներկայացնում ԱՄՆ դեսպանի մասին ասածի վերաբերյալ’

1161

ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը այսօր՝ սեպտեմբերի 19-ին, РИА Новости-ին տրված պարզաբանման մեջ նշել է, որ Լիբիայում ամերիկյան դեսպանի սպանության վերաբերյալ իր խոսքերն աղճատվել են բլոգը վարողների կողմից, քանի որ թվիթերյան էջը վարողներն իր մեկնաբանությունը կրճատել  են ու թողել ընդամենը երեք տող (ուշագրավ է, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տրված պարզաբանման մեջ Զյուգանովը հայտարարել էր, թե  ինքն ընդհանրապես նման բան չի ասել): Ըստ կոմունիստների առաջնորդի՝ ինքն ընդամենը ուզեցել է ասել, որ այլ պետությունների ներքին գործերին խառնվելուց առաջ հարկ է  աչքի առաջ ունենալ նաև դրա հետևանքները: ԱՍՆ-ի աջակցությամբ՝ ապստամբները «ամենավերջին շան պես» գնդակահարեցին Մուամար Քադաֆիին, և հիմա դա շրջվեց Լիբիայում ամերիկյան ներկայացուցչության դեմ, պարզաբանել է Զյուգանովը: Նա կրկին հիշեցրել է, որ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսն, ըստ էության, մասնակցել է «լիբիական  ղեկավարության դեմ ծավալված արշավին», հրահանգել և ֆւինանսավորել ապստամբներին: «Այդ երկրների գործերին միջամտելու ամերիկյան քաղաքականությունը բումերանգի նման վերադարձավ իրենց»,-եզրակացրել է Զյուգանովը:

Ավելի վաղ iLur-ը տեղեկացրել էր, որ Գենադի Զյուգանովը թվիթերյան իր գրառման մեջ Լիբիայում զոհված ամերիկացի դեսպանին համեմատում է «ամենավերջին շան» հետ:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում դադարեցվեց USAID-ի գործունեությունը ‘
Հաջորդ հոդվածը‘«Արցախ» մարզական ակումբի թիմը՝ միջազգային մրցաշարի հաղթող ‘