Զոհերից մեկը երեխա է

393

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, մեկը՝ երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս տեղեկությունը X (նախկին Twitter) սոցիալական հարթակում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Մեծաթիվ զոհեր և վիրավորներ կան քաղաքացիական բնակչության, այդ թվում և երեխաների շրջանում։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ այս պահի դրությամբ ադրբեջանական հարձակումների հետևանքով կա առնվազն երկու զոհ, այդ թվում և մեկ երեխա, ինչպես նաև 11 վիրավոր, այդ թվում և 8 երեխա»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։

Նախորդ հոդվածըԵրեխաներ են վիրավորվել
Հաջորդ հոդվածըՇարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով