Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով

1055

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։

Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն։

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Նախորդ հոդվածըԿորել է կապը ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողի հետ
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 189 նոր դեպք, 86 առողջացած, 3 մահ