‘Զոհրաբյան. ԶԼՄ-ների ոչ բոլոր հրապարակումներին է պետք հավատալ’

852

Ծաղկաձորում Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մեջև հանդիպում տեղի չի ունեցել: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին: «Ես, մասնագիտությամբ հանդիսանալով լրագրող, հարգանքով եմ վերաբերվում ԶԼՄ-ներին: Բայց դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որոշ ԶԼՄ-ներ կատարում են ինչ-որ մեկի պատվերը: Հետևաբար, խորհուրդ կտայի չհավատալ որոշ հրապարակումների, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է նա: Նշենք, որ համաձայն որոշ հրապարակումների՝ Ձմեռային համահայկական խաղերի բացման արարողությունից հետո նախագահական ծաղկաձորյան նստավայրում տեղի է ունեցել Ծառուկյան-Սարգսյան հանդիպումը, որի ընթացքում, իբր, նրանց միջեւ տհաճ խոսակցություն է եղել: 

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչ. Զարմանում եմ, որ Պուտինը լռում է (թարմացված)’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորի ավագանու անդամ. Վաղը համահայկական հանրահավաք է տեղի ունենալու’