‘Զոյա Թադևոսյան. Այս ընտրությունները քաղաքական են, այս ընտրություններում դուք քաղաքապետ չեք ընտրելու, դուք ընտրելու եք ավագանի’

1057

Այս ընտրությունները քաղաքական են, այս ընտրություններում դուք քաղաքապետ չեք ընտրելու, դուք ընտրելու եք ավագանի, այդպես է ամրագրված Սահմանադրությունում, Ընտրական օրենսգրքում: Այսօր արաբկիրցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Զոյա Թադևոսյանը:

«Մի հավատացեք Հանրապետականի կողմից քարոզվող այն պնդմանը, որ դուք ընտրում եք քաղաքապետ, և որ Տարոն Մարգարյանը լավ տղա է ու ընտրեք Տարոն Մարգարյանին: Նա պատահական դարձավ քաղաքապետ, նրան 2009-ին չեն ընտրել: Նա ծառայելու է այս իշխանութուններին՝ուզի, թե չուզի, նա ծառայում է: Երբ գնաք ձայն տաք ՀՀԿ-ին, դուք ձայն եք տալու Սերժ Սարգսյանին, ողջ ոհմակին, որ նստելու են, քաղաքի բյուջեն ուտեն շնագայլերի պես»,- ասաց Թադևոսյանը:

Նա պատմեց, որ օրեր առաջ, երբ Ավանում քարոզչություն էին իրականացնում, իրեն մոտեցել են մի քանի երիտասարդներ ու ասել, թե «իրավունք չունեք էստեղ քարոզչություն անելու, դրսից եք եկել»: Թադևոսյանի կարծիքով՝ սրա պատճառը իշխանություններն են, որոնք թաղերի են բաժանել քաղաքը:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Սա միայն քաղաքական պայքար է և քաղաքական ընտրություններ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Հանրապետականի տղեք, խելքներդ գլուխներդ հավաքեք, մեզնից դուխով չեք կարող լինել’