‘«Զորակոչիկների և զինծառայողների իրազեկումը և նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագրի2-րդ փուլ’

682

Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության/Ժողովրդավարական Հաստատությունների և Մարդու Իրավունքների Գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ֆինանսական աջակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է  իրականացնել «Զորակոչիկների և զինծառայողների իրազեկումը և նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագիրը: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի ապրիլից:

Ծրագրի նպատակն է զորակոչիկների շրջանում իրազեկվածության բարձրացումը զորակոչի և զինծառայության ընթացքում իրենց իրավունքների վերաբերյալ:

Ծրագրի առաջին փուլը իրականացվել է հունիս ամսին Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան և Ալավերդի քաղաքների զորակոչիկների համար:

Այս անգամ դասընթաց-սեմինարներն անցկացվում են վերոհիշյալ քաղաքների նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդների շրջանում:

Ծրագրրի երկորդ փուլի առաջին դասընթացն անցկացվեց 2013 թ. սեպտեմբերի 5-ին Սպիտակ քաղաքում, սեպտեմբերի 6-ին՝ Ստեփանավան, իսկ սեպտեմբերի 7-ին՝ Վանաձոր քաղաքներում:

Դասընթացները վարում էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:Սեպտեմբերի 10-ին նախատեսվում է անցկացնել վերջին՝ թվով չորրորդ,  դասընթաց-սեմինարը Ալավերդի քաղաքում, որին կարող են մասնակցել նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձինք եւ նրանց ծնողները:

Կից Ձեզ ենք ներկյացնում տեղեկատվական գրքույկը:

Ազբյուրը ՀՔԱՎԳ

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը «դուրսպրծուկ» է անվանել ՌԴ նախագահի խորհրդականին’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Եկել է փոխզիջման հիման վրա խաղաղություն հաստատելու հարցում նոր ջանքեր գործադրելու ժամանակը’