Զորակոչված գործարարներին թույլ կտրվի հետաձգել վճարումները

381

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է հրամանագիր, որը անշարժ գույքի, հողատարածքների և այլ դաշնային սեփականության վարձավճարների տարկետում է ընձեռում մասնակի զորահավաքի շրջանակներում ծառայության զորակոչված գործարարներին, երեքշաբթի տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը։

«Տարկետումը տրամադրվում է ծառայություն անցնելու ողջ ընթացքի համար։ Բացի զորակոչվածներից՝ աջակցության այդ ձևը կվերաբերի նաև այն գործարարներին, որոնք պայմանագիր կկնքեն զինվորական ծառայությունը շարունակելու վերաբերյալ, և այն կամավորական-գործարարներին, որոնք կընդգրկվեն բանակային ստորաբաժանումների կազմում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, այժմ զորակոչված գործարարները կարող են դաշնային ունեցվածքի վարձակալության պայմանագիրը լուծել  առանց տուգանվելու։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲուքերյան մրցանակակիրը Շրի Լանկայից է
Հաջորդ հոդվածըԴադարեցրել են «Мир» քարտերի սպասարկումը