Զորակոչվածների երեխաները մանկապարտեզ կընդունվեն արտահերթ

300

Զորակոչված մոսկվացիների ընտանիքների երեխաները նախադպրոցական հաստատություններ կընդունվեն հերթից դուրս, տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, որը չորեքշաբթի համապատասխան հրամանագիրն է ստորագրել։

Նա հավելել է, որ զորակոչված մոսկվացիների ընտանիքների երեխաները նաև իրավունք կստանան հերթից դուրս տեղափոխվել այլ ՝ բնակության վայրին ավելի մոտ գտնվող մանկապարտեզ կամ դպրոց։

Բացի դրանից՝ այդ կատեգորիայի ընտանիքները կազատվեն քաղաքային և մունիցիպալ մանկապարտեզների վարձավճարներից, ինչպես նաև դպրոցներում լրացուցիչ խմբակների ու սեկցիաների համար վճարումներից։

Զորակոչվածների մեծահասակ երեխաները և կանայք կարող են մասնագիտական կրթություն ստանալ, նրանց խոստանում են օգնել աշխատանք գտնելու հարցում։

Այս բոլոր միջոցառումները կտրամադրվեն զորակոչվածների ընտանիքների աջակցության մոսկովյան կենտրոնի միջոցով։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԽամենեին ցույցերի պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի և Իսրայելի վրա
Հաջորդ հոդվածըՀոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր