‘Զորամասում մահացու հրազենային վիրավորումով զինվոր է հայտնաբերվել ‘

1139

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ նոյեմբերի 5-ին` ժամը 00:30-ի սահմաններում, հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով:

Ինչպես ilur.am-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել են Հայաստանում առաջին չինագիտական գիտաժողովի աշխատանքները ‘
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի իշխանությունները 1,5 տոննա կոկաին են առգրավել’