‘Զորին Սերժի հետ «աբսալյուտնը» չի քննարկել Պուտինին ուղղված նամակը’

1759

Պարզվում է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի նամակից Սերժ Սարգսյանը «բացարձակապես տեղյակ չի եղել»: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարել է ինքը` նամակի հեղինակը:

Հարցին` նամակը հրապարկելուց հետո էլ Սերժ Սարգսյանն իր հետ չի՞ կապվել, Բալայանը ռուսերենով արձագանքել է` «Աբսալյուտնո»:

Պարզվում է` Բալայանի բաց նամակին չի արձագանքել նաեւ հասցեատերը` «մեծարգո» Վլադիմիր Պուտինը: «Դեռ ոչ, չի արձագանքել…Ես նամակում էլ գրել եմ, որ եթե անգամ չարձագանքի էլ, ես այդ նամակը պետք է գրեի»,-շատ կարճ պատասխանել է Բալայանը` հրաժարվելով պատասխանել նամակի վերաբերյալ այլ հարցերի:

Հիշեցնենք, որ Արցախի հերոս Զորի Բալայանը բաց նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ԼՂ հիմնախնդիրը ներկայացնում է որպես Ռուսաստանի խնդիր եւ փաստացի առաջարկում Ռուսաստանի վերահսկողությունը հաստատել ԼՂՀ-ի վրա: 

Նախորդ հոդվածը‘Կոռուպցիոն որոշումներ՝ հանուն Ֆլեշի Բարսեղի ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանն ակնկալում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում կստորագրվի բանաձև’