‘Զորի Բալայան. Ես հո երեխա չե՞մ, որ Պուտինից պատասխան ակնկալեմ’

1259

Հրապարակախոս Զորի Բալայանը, անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի ծառայության պատասխանին, թե նախագահ Պուտինին ուղարկված նամակը պատասխանի ենթակա չէ, նշել է, որ ի սկզբանե պատասխանի ակնկալիք չի ունեցել:

«Ես հո երեխա չեմ, որ պատկերացնեմ` Պուտինը կարդալու էր եւ արձագանքելու: Պուտինը ինձ համար թիվ մեկ դիպլոմատն է ՌԴ-ի համար եւ շատ լավ գիտի` ինչ ասել է այդպիսի նամակին պատասխանել բաց տեքստով, ես դա չեմ պատկերացրել, ինձ համար գլխավորը նա է եղել, որ առհասարակ նա իմանա», Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարել է Զորի Բալայանը:

Նա նշել է, որ իր նամակում, բացի Ղարաբաղից, խոսել է նաեւ Նախիջեւանի խնդրի մասին:

«Ինչո՞ւ են անընդհատ խոսում Ղարաբաղի մասին, մոռանում են Նախիջեւանը, շարժումը, որ մենք սկսել էինք, փաստաթղթերում կար Նախիջեւանը եւ Ղարաբաղը մայր հայրենիքին միացնելը, հիմա մենք բոլորս լռում ենք Նախիջեւանի մասով, որովհետեւ այնտեղ հայ չկա, սա ողբերգություն է, եթե մենք հարմարվում ենք»,-նշեց Բալայանը եւ հավելել, որ ցանկանում է, որ Նախիջեւանը քննարկվի փոխզիջումների համատեքստում: 

Նախորդ հոդվածը‘Ֆյուլեի խոսնակ. ԵՄ-ն տեղեկացված չի եղել ՄՄ-ին անդամակցելու բանակցությունների մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են’