‘Զուրաբյանը՝ Հայրիկյանի որոշման մասին. Միևնույն է՝ երբ կկեղծվեն ընտրությունները ‘

1479

«Հայ ազգային կոնգրեսի համար բացարձակապես միևնույն է՝ երբ կկեղծվեն ընտրությունները՝ փետրվարի 18-ի՞ն, թե՞ մարտի 5-ին»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը՝ նախագահի ընտրությունները հետաձգելու համար ՍԴ չդիմելու մասին:

Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՔԾ-ն օրերս հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ իրենց դեռևս չի հաջողվել հայտնաբերել ԱԺ երկու պատգամավորների՝ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցը գաղտնալսած ու ձայնագրությունն ինտերնետում հրապարակած անձին: Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, նշեց. «ՀՔԾ-ն որևէ հոդաբաշխ բացատրություն չի տվել, թե ինչու այդ ձեռնարկված միջոցառումներից հետո չի կարողացել բացահայտել հանցագործությունը կատարողին»:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» «Նապոլիի» հետ պայմանավորվել է Կավանիի տրանսֆերի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլին չի շտապում հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից’