‘Զուրաբյանը՝ ՀՀԿ-ին. « Դուք դրդում եք, որ ժողովուրդը ձեզ հետ ուրիշ լեզվով խոսի»’

1880

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ Ազգային ժողովում, հանդես գալով հայտարարությամբ, նշեց, որ քաղաքական մեծամասնությունը չի ուզում տեսնել այն փաստը, որ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք արդեն 300 հազարից ավելի մարդ լքել է Հայաստանը: «Հրապարակվել են նոր տվյալներ այն մասին, որ փողերի լվացման եւ հանցավոր ճանապարհով կապիտալի արտահոսքի չափը հասել է մոտավորապես տարեկան 1 մլդ 200 միլիոնի, մարդիկ ուղղակի թողնում-փախչում են Հայաստանից, այս բեսպրեդելից, այս անօրինակությունից, անելանելիության վիճակից»,- ասաց Զուրաբյանը:

«Եթե դուք պատասխանատու իշխող ուժ լինեիք, դուք կօգտագործեիք այդ հնարավորությունը՝ այլ քաղաքական ուժերի հետ երկխոսություն ծավալելու համար, որովհետեւ հնարավոր էր՝ այդ քննարկման ժամանակ մենք իսկապես, հասկանալով այն ահավոր ճգնաժամային իրավիճակը, որ տիրում է Հայաստանում, երբ քայքայվում է պետությունը, ըստ էության՝ այդ ահավոր վիճակի լուծումներ գտնեինք միասին, բայց դուք հրաժարվում եք դրանից: Դա նշանակում է, որ դուք իսկապես մերժում եք որեւէ համագործակցություն, որեւէ երկխոսության հնարավորություն եւ դրդում եք, որ ժողովուրդը իսկապես արդեն խոսի ձեզ հետ ուրիշ լեզվով»,- հայտարարեց նա:

Նախորդ հոդվածը‘Գեներալ Մանվելը չի արդարացնում բռնությունները (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մանր եւ միջին ձեռներեցները Ազգային ժողովի դիմաց են’