‘Զուրաբյանը անձամբ է մասնակցել իր դեմ կազմակերպված «դավադրությանը»’

1634

«Հրապարակ» օրաթերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, թե իբր օրերս  ԱԺ Հայ ազգային Կոնգրեսի խմբակցության պատգամավոր, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությամբ Ապարանի շրջանի ուխտատեղիներից մեկում հավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են Կոնգրեսի այն անդամները, ովքեր ընդհանուր առմամբ դժգոհ են Կոնգրեսի ներկա մարտավարությունից եւ հատկապես Լեւոն Զուրաբյանի՝ ՀԱԿ ղեկավարության կողմից ստացած աչք ծակող արտոնությունների փաստից: «Ջհանգիրյանի նախաձեռնած հավաքում քննարկել են, այն հարցը, որ ճիշտ կլինի Կոնգրեսը հայտարարի իր մարտավարությունը փոխելու մասին, այլապես նախագահականի ժամանակ կարող են խայտառակ լինել: Այս հավաքում ուշագրավը թերևս այն է եղել, որ, ըստ մեր աղբյուրի, մասնակցել են նաև ՀԱԿ-ը լքած «Հանրապետություն» կուսակցության անդամներ Սմբատ Այվազյանը, Ժորա Սափեյանը եւ Մուշեղ Սաղաթելյանը»,- գրել էր թերթը:  Հրապարակված լուրի կապակցությամբ iLur.am-ը կապվեց Լեւոն Զուրաբյանի հետ, ով նշեց, թե ինքը լիովին հաստատում է այդ տեղեկությունը, քանի որ ինքն անձամբ է մասնակցել իր դեմ ուղղված այդ «դավադրությանը»:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարությունը հրաժարական տվեց’
Հաջորդ հոդվածը‘Սաֆարովի հարցը Եվրախորհրդարանի օրակարգում է’