‘Զուրաբյանը պահանջեց քննարկել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» կոնվենցիան (Տեսանյութ)’

1170

Այսօր ԱԺ նիստին «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ԱԺ օրակարգում արդեն 10 տարի ԱԺ օրակարգում գտնվող «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» Ստրասբուրգյան կոնվենցիային, «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության անունից պահանջեց քննարկել հարցը:

Լևոն Զուրաբյանը, մասնավորապես, նշեց. «Խոսքն, առաջին հերթին, բռնության այն զոհերին պետական փոխհատուցման մասին է,  ում դեպքում բռնություն կատարողները այդպես էլ չեն գտնվել և չեն պատժվել: Մեր պետությունը այդպես էլ չհայտնաբերեց ապրիլի 12-ի ջարդի, ոչ էլ մարտի 1-ի կազմակերպիչներին ու մարդասպաններին:

Վերջին 10 օրերի ընթացքում տեղի են ունեցել քաղաքականապես ղեկավարվող կրիմինալ բանդաների բռնություններ քաղաքացիական բողոքի ակցիաների  խաղաղ մասնակիցների նկատմամբ, և նորից ոչ մեկը չի պատժվել: Մեր խմբակցությունը պահանջում է վերջապես քննարկել հարցը և դրանով ստեղծել պետական երաշխիքներ քաղաքացիների անվտանգության և նրանց սահմանադրական իրավունքների պաշտպանության համար»: 

Մանրամասները տեսանյությում:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ուզբեկստանում արգելել են պայթյունավտանգ փուչիկները’
Հաջորդ հոդվածը‘Նախագահ Տեր-Պետրոսյանի պատասխանը ընթերցողի հարցին’