‘Զուրաբյանն ու Կարապետյանը գրառում են կատարել Ֆրանսիայի դեսպանատան սգո մատյանում’

1182

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը այցելել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ, հիշեցնենք, փարիզյան ահաբեկչության կապակցությամբ բացվել է սգո մատյան: Զուրաբյանը ԱԺ Կոնգրես խմբակցության անունից գրառում է կատարել սգո մատյանում՝ ցավակցություն հայտնելով ինչպես Ֆրանսիային, այնպես էլ՝ սպանվածների ընտանիքներին, եւ նաեւ դատապարտելով միջազգային ահաբեկչությունը: 

Le groupe pailementaire du Congres National Armenien est consterne par la barbarie ignoble qui a meurtri des centaines de familles et endeuille la France entidre. En meme temps, nous condamnons fermement ces attaques terroristes abjectes et invitons la communaute internationale d s’unir contre le terrorisme et les institutions qui le nourissent. Le terrorisme sous aucune de ses formes ne peut etre tolere. A ce moment d’epreuve douloureuse toutes nos pensdes vont vers les familles des victimes et le peuple frangais ami.

ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը ցնցված է այն զազրելի բարբարոսությունից, որի արդյունքում հարյուրավոր ընտանիքներ Ֆրանսիայում կորցրին իրենց հարազատներին՝ ողջ երկիրը սգի մատնելով: Միևնույն ժամանակ՝ մենք վճռականորեն դատապարտում ենք այդ արգահատելի ահաբեկչական հարձակումները և կոչ անում միջազգային հանրությանը՝ միասնական ուժերով պայքարելու ահաբեկչության և այն սնող հաստատությունների դեմ: Ահաբեկչությունն անհանդուրժելի է՝ ինչ կերպ էլ այն արտահայտված լինի: Ծանր փորձության այս ժամին մեր բոլոր մտքերը զոհերի ընտանիքների և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի հետ են:  

Նախորդ հոդվածը‘Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է ԼՂՀ ԿԸՀ նոր կազմը’