‘Զուրաբյան. Ասրյանը քրեորեն պատժելի կոչ է արել ‘

1688

Ինչպես հայտնի է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ, ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանը հայտարարել է, թե  ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դարկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի:

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ասրյանի հայտարարությունը՝ նշեց. «Դա բռնության քրեորեն պատժելի կոչ է, եւ եթե Խաչիկ Ասրյանը չհեռացվի պաշտոնից եւ անմիջապես քրեական պատասխանտվության չենթարկի, նշանակում է, որ տեռորը արդեն պետական քաղաքականության մաս է կազմում եւ այդ ամենը արվում է Սերժ Սարգսյանի հովանավորությամբ»:  

 

 

Նախորդ հոդվածը‘Շատ հայեր կախման մեջ են արտասահմանյան փոխանցումներից’
Հաջորդ հոդվածը‘Խոսելաժամանակ և SMS-ներ ՎիվաՍել-ից’