‘Զուրաբյան. Արդարությունը հնարավոր չի խախտել «մի փոքր»’

2744

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը` այսօր ԱԺ լիագումար նիստում:

«Հարգելի խորհրդարան,

Այս օրերին, երբ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված գործընթացներում տեղի են ունենում ճակատագրական զարգացումներ, երբ հայրենիքի պաշտպանության գործը մեր ժողովրդի համար կրկինդարձել է ամենակենսական խնդիրը, իսկ ազգային անվտանգության ապահովումը՝բոլորիս թիվ մեկ անհանգստությունը, շատ դժվար է խոսել այն խնդիրների մասին, որոնք ստեղծված իրավիճակում առաջինհայացքից երկրորդական են թվում։

Բայց ես ցանկանում եմ մեկ անգամ եւս պնդել այս ամբիոնից, որ երկրում օրինականության ապահովումը եւ կոռուպցիան արմատախիլ անելը մեր ամենակարեւոր հրամայականն են, եթե ցանկանում ենք ստեղծելարդյունավետ պետական կառավարման՝ ներառյալ ամուր պաշտպանական համակարգ։ Էլ չասած, որ միայն այդպես է հնարավոր վերադարձնել ազգային բարձր դիմադրողականության ապահովման համարանհրաժեշտ ոգին եւ հավատը պետական ինստիտուտների նկատմամբ։  

Օրենքը կամ արդարությունը հնարավոր չի խախտել «մի փոքր»։ Օրենքն ու արդարությունը կամ պահպանում են, կամ օրենք ու արդարություն չկա, ուստի եւ չկա հավատ պետության եւ իշխանության նկատմամբ։

Այսօր մեր օրակարգում է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը։ 2014 թվականին նմանզեկուցման ժամանակ մենք բարձրացրեցինք Գյումրիի «Նարեկ» հագստյան տան գույքի օտարման հետ կապված հարցը։ Հիշեցնեմ այդ խնդիրը։ Կառավարության որոշումով Գյումրիի «Նարեկ» հագստյան տունըորպես նվիրաբերություն տրվել էր Գյումրիի քաղաքապետարանին այն պայմանով, որ տան բնակարանները անհատույց օգտագործման իրավունքով կտրվեն 12 ընտանիքներին։

Մենք դեռ այն ժամանակ բացահայտեցինք, որ կառավարությունը խախտել էր օրենքը, քանի որ համաձայն «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ)» մասին օրենքի 14-րդ հոդվածիչէր կարող նվիրաբերության միջոցով գույքը դարձնել Գյումրիի քաղաքապետարանի սեփականություն։ Ավելին, այդ ժամանակ մեր սեփական ուսումնասիրություննեը ցույց տվեցին, որ վերոհիշյալ ընտանիքներիօգտագործման իրավունքը այդպես էլ չէր ձեւակերպվել եւ կառավարության որոշումից մեկ տարի անց բնակիչներից ոչոք տեղյակ չէր որոշման մասին։

Ակնհայտ էր, որ նման խախտումները հնարավորություն էին ստեղծել 12 ընտանիքներին բանակարանների տրամադրման պատրվագի ներքո շենքը փոխանցել համայնքի բալանսին, իսկ հետագայում, հանրայինվերահսկողության բացակայության պայմաններում, կարող էին իրականացվել օտարման կոռուպցիոն գործարքներ։

Տարօրինակ էր նաեւ, այդ խախտման բացահայտման համար շնորհակալություն հայտնելու եւ արագորեն շտկելու փոխարեն, մեր այդ մտահոգությունը դուք այն ժամանակ գնահատեցիք որպես «չկամություն» այդընտանիքների նկատմամբ եւ խոստացաք մեր այդ «չկամության» մասին նրանց հայտնել։

Սակայն անցյալ նիստին պարզվեց, որ հարցը բարձրացնելուց երկու տարի անց դուք ոչ մի բան չեիք արել բնակիչներին հադիպելու ուղղությամբ, երեւի կարծելով, որ մենք բավականաչափ հետեւողական չենք լինիայդ քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում։

Անցյալ նիստին մեր հարցադրումներին դուք պատասխանեցիք, որ «Հանձնման-ըդունման ակտի ստորագրման պահից այլեւս այդ գործառույթն անցնում է Գյումրի համայնքին», այսինքն, որ դուք այլեւս այդգործընթացին հետեւելու պարտավորություն չունեք, ավելին, ինձ խորհուրդ տվեցիք իրավիճակը ճշտելու համար դիմել Գյումրիի քաղաքապետարան։

Ես ստիպված էի առարկել, որ գույքը տրվում էր շատ հստակ պայմանով, հետեւաբար դուք պարտավոր էիք հետեւել գործընթացին մինչեւ վերջ եւ ստուգել պայմանների կատարումը։

Անցյալ նիստից անցել է 18 օր եւ ես գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ այս ընթացքում վերջապես քայլեր են արվել ճիշտ ուղղությամբ։ Նախ, դուք ինձ նամակ եք ուղարկել, որում մանրամասնպատասխանել եք իմ բոլոր հարցադրումներին։ «Նարեկ» հանգստյան տան մասով նշել եք հետեւյալը. «համայնքի հետ կնքվել է բաժնետոմսերի նվիրաբերության պայմանգիրը, որում որպես նվիրաբերության պայման նախատեսվել է որ նվիրառուն պետք է կնքեր անհատույց օգտագորման իրավունքով պայմանագրեր հանգստյան տանը բնակվող բնակիչների հետ:» Գյումրու քաղապետարան չի կատարել պայմանը, ինչիմասին դուք տեղյակ չեք եղել։ Ավելին, համաձայն մեր ունեցած տեղեկությունների, տաս օր առաջ, այսինքն խորհրդարանում հարցը կրկին բարձրացնելուց հետո ձեր ներկայացուցիչները, Գյումրուքաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին վերջապես այցելել են «Նարեկ» հանգստատան բնակիչներին եւ միայն այդ պահից սկսած, այսինքն կառավարության որոշումից երկուսուկես տարի անց,վերջապես սկսվել է կառավարության որոշման կատարման գործընթացը: Բնակիչներին վերջապես ասել են, որ կկատարվի գույքագրում եւ կարվեն անհրաժեշտ ձեւակերպումներ։ Ուրախ եմ, որ այս համառ միջամտություններից հետո վերջապես հարցը լուծվում է: Փաստորեն բոլորը, այդ թվում դուք համոզվեցիք, որ մեզ ոչ թե պետք է մեղադրել չկամության մեջ, այլ հակառակը շնորհակալություն հայտնել մերքաղաքացիների իրավունքների պաշտպանության համար եւ գործը վերջապես տեղից շարժելու համար

Կավարտեի լավատեսական նոտայի վրա, բայց, ցավոք սրտի, ձեր ելույթում զերծ չմնացիք իննսունական թվականներին մասնավորեցման գործընթացին առնչվող մեղադրանքներից:

Արդեն ասել եմ, որ որպես այդ տաիների կոալիցիոն գործընկեր, պատասխանատվություն եք կրել այդ գործընթացի իրականացման համար:

Բայց 1999-ից ի վեր Հայաստանում բոլոր վարչապետները եղել են Հանրապետական, իսկ մենք այլեւս եղել ենք միայն ընդդիմություն: Որեւէ դժվարություն չկա մասնավորեցման գորընթացները այդ ժամանակշրջաններում համաեմատելու համար:

Մենք ոչ միայն այդ համեմատությունից չենք վախենում, այլեւ ժամանակին, 2007 թվականի դեկտեմբերի 8-ի հանրահավաքում առաջին նախագահը այդ համեմատությունը արել է: կարճ ներկայացնեմ այդ տվյալները

Եւ այսպես, այն ժամանակշրջանում, երբ եղել է կոլեկտիվ պատասխանատվություն, 1992 -1998թ.թ.-ին անվճար սեփականաշնորհվել են

• գյուղատնտեսական նշանակության ողջ հողատարածքը,

անասնագլխաքանակը և գյուղտեխնիկան՝գյուղացիությանը:

• ողջ պետական բնակարանային ֆոնդը՝

ընտանիքներին

• բոլոր արվեստանոցները՝ փաստացի

օգտագործողներին

• բնակարանային շինարարության համար հատկացված բոլոր հողակտորները՝դրանք տիրապետողներին

• բոլոր ոչ ստրատեգիական ձեռնարկությունների սեփականության 20%-ը՝ձեռնարկությունների կոլեկտիվներին, նորից անհատոյց

• սեփականաշնորհման 1994-1995թ.թ.-ի առաջին ծրագրում ընդգրկված

ձեռնարկությունների 60 մլրդ. դրամի ընդհանուր արժողությամբ գույքը, որը

20 հազարական դրամի վաուչերներով հավասարապես բաշխվեց ողջ

բնակչությանը

Մասնավորեցվել են նաեւ

• շուրջ 5000 փոքր ձեռնարկություններ՝ կրպակներ, խանութներ,

վարսավիրանոցներ, արհեստանոցներ և այլն վաճառվեցին

քաղաքացիներին՝ կոլեկտիվների համար վերապահված գնման

առաջնահերթության իրավունքով

• չի սեփականաշնորհվել ոչ մի ստրատեգիական ձեռնարկություն, ինչպես

նաև հիմնական արդյունաբերական ձեռնարկություններից և ոչ մեկը:

1998-ի փետրվարից մինչ օրս սեփականաշնորհվել կամ օտարվել է՝

 

• ստրատեգիական նշանակության համարյա բոլոր ձեռնարկությունները, այդ թվում՝ բոլոր գլխավոր հիդրոէլեկտրակայանները (Սևան — Հրազդան,

Որոտան, Ձորագէս և այլն), էլեկտրական ցանցերը, Զանգեզուրի և

Ալավերդու պղնձամոլիբդենայինները, քաղաքացիական ավիացիան,

ցեմենտի գործարանները, կապի համակարգը, կոնյակի գործարանը և այլն

• Հայաստանի բոլոր շահագործվող և նույնիսկ միայն հետազոտված հանքերը, որոնց մեծագույն մասը չնչին գներով վաճառվել է երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին

• գյուղատնտեսական հողատարածքների գրեթե ամբողջ պահուստային մասը, որը նույնպես չնչին գներով հատկացվել է պաշտոնյաներին

• քաղաքների, մասնավորապես Երևանի՝ շինարարության համար պիտանի

գրեթե բոլոր հողատարածքները և նույնիսկ որոշ այգիներ և կանաչ գոտիներ

• համայնքային և պետական սեփականություն հանդիսացող համարյա բոլոր շինություններն ու հողատարածքները

• հանրապետության հանգստի գոտիների՝ Ծաղկաձորի, Սևանի, Աղվերանի,

Դիլիջանի, Հանքավանի, Ջերմուկի ամբողջ գույքն ու շինությունները

• գրեթե բոլոր հիվանդանոցները

• գույք պարտքի դիմաց ծրագրով՝ Մերգելյանի ինստիտուտը, Մարս

գործարանը, Սևան-Հրազդան կասկադը, Հրազդանի ՋԷԿ-ը,

Նյութաբանության գիտա-արտադրական ձեռնարկությունը:

Կարծում եմ, այս համեմատությունը, լավագույն պատասխանն է ձեր մեղադրանքներին»:

 

 

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի նախագահը պաշտոնապես կհրաժարվի երկրորդ ժամկետից’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները’