‘Զուրաբյան. Ժողովուրդը հստակ արտահայտել է իր կամքը` “ոչ” քվեարկելով Սերժ Սարգսյանի սահմանադրությանը’

2257

Ժողովուրդը, չնայած իշխանությունների կազմակերպած համակարգային ընտրակեղծարարության, հստակ արտահայտել է իր կամքը` “ոչ” քվեարկելով Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Քիչ առաջ ավարտված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ոչ-ի համատեղ շտաբի պետ, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Այնուհանդերձ, նրա խոսքով, ընտրակեղծարար մեքենան փորձում է խեղաթյուրել ժողովրդի կամարտահայտության արդյունքները:

Զուրաբյանը նշեց, որ հանրաքվեի ողջ օրը լրատվամիջոցներն ու վսահված անձինք բազմաթիվ խախտումներ արձանագրեցին` որոնցից առանձնացրեց լրացուցիչ ցուցակներով քվեարկություննները, հանձնաժողովի անդամների, վստահված անձանց եւ լրագրողների նկատմամբ գործադրված ճնշումներն ու սպառնալիքները, “հանկարծակի” հոսանքազրկումները տեղամասերում եւ այլն:

Նրա խոսքով, վերջին էժանագին հնարքը, որ կիրառում են իշխանությունները, այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրաքվեի արդյունքները հրապարակելիս ընտրում է այն տեղամասերը, որտեղ  “այո”-ն առավելություն ունի: Արդյունքում, տպավորություն է ստեղծվում, թե նախնական տվյալներով “այո”-ն հաղթում է: Սրա շնորհիվ, ըստ Զուրաբյանի, ռեժիմը փորձում է “դուխ տալ” ընտրակեղծարարներին, որպեսզի նրանք չբարոյազրկվեն:

Զուրաբյանը հրապարակեց շուրջ 100 տեղամասերի արդյունքները, որոնց համաձայն, “ոչ”-ի օգտին քվեարկված ձայները մի քանի անգամ գերազանցում են “այո”-ին: Նրա ներկայացրած տվյալներում ճնշող մեծամասնությամբ Ոչ-ի օգտին են քվեարկել Երեւանի, Գյումրիի, Կապանի, Վանաձորի, Հրազդանի եւ մի շարք այլ քաղաքների ընտրողները:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այժմ պայքար է գնում` արդյոք կհաղթի ժողովրդի կամարտահայտությունը, որը հստակ է, թե ընտրակեղծիքների մեքենան, որը դեռ փորձում է խեղաթյուրել հանրաքվեի արդյունքները:

Նա ասաց նաեւ, որ դեկտեմբերի 7-ին, Ազատության հրապարակում “Ոչ”-ի համատեղ ճակատի  հայտարարած հանրաքվեն կայանալու է ցանկացած պարագայում: Նրա խոսքով, ընդդիմությունը կախված իշխանության հայտարարած արդյունքներից կհստակեցնի իր հետագա քայլերը: 

Նախորդ հոդվածը’04/32 տեղամասում փորձում են գողանալ քվեաթերթիկները’
Հաջորդ հոդվածը‘Տորեսը կարող է «Ֆեներբախչեում» փոխարինել Վան Պերսիին’