‘Զուրաբյան. Խորհրդարական 4 ուժերի միավորումը հանրապետականներին դրել է դժվարին կացության մեջ’

974

Խորհրդարանի ոչ իշխանական 4 խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ Դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունների միավորումը հանրապետականներին դրել է դժվարին կացության մեջ: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Այսօր մենք խորհրդարանում ձևավորում ենք օրակարգ, որը թույլ է տալիս խորհրդարանական մեծամասնությանը զրկել քաղաքական մենաշնորհից»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ եթե նախկինում խորհրդարանի օրակարգը թելադրում էր Հանրապետական կուսակցությունը, ապա այսօր նրա մենաշնորհը վերջացավ: «Այսօր մեր խնդիրը ժողովրդին փողոց դուրս բերելն է, իշխանություններից հաշվետվություն պահանջելը երկրում տիրող անօրինականությունների, գաղտնի գործարքների, հակասահմանադրական գործողությունների համար»,-հայտարարել է Զուրաբյանը: Նա տեղեկացրել է, որ նշված ուժերը հետագա համատեղ քայլերի մշակման նպատակով այսօր ակտիվ քննարկումներ են իրականացնում: 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Թող ստեղծեն «Հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Աշոտյանը հիշել է դպրոցներում դասավանդման որակի մասին’