‘Զուրաբյան. Կարող ենք համարել, որ հաղթել ենք քարոզարշավի առումով’

1407

Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ, «Ոչ»-ի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ի սկզբանե նպատակ է եղել վերածել սահմանադրական հանրաքվեն Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու հանրաքվի: «Այն ժամանակ թվում էր, թե այդ խնդիրը հեշտ չէ լուծել, կասկածամիտներն ասում էին, թե ժողովուրդը այդ հարցում չի ակտիվանա:

Բայց մենք կարողացանք այդ խնդիրը լուծել, այսօր ամբողջ ժողովուրդը մերժում է սահմանադրական փոփոխությունները, որովհետեւ մերժում է Սերժ Սարգսյանին: Մենք քարոզարշավն այնքան լավ անցկացրինք, որ արդեն կարող ենք համարել, որ հաղթել ենք քարոզարշավի առումով, ընդ որում, մենք առավելության հասանք իշխանության նկատմամբ բոլոր բնագավառներով` հաղթեցինք ե՛ւ հանրահավաքներով, ե՛ւ բոլոր բանավեճերում, հաղթեցինք նաեւ ժողովրդի հետ անմիջական շփումով: Ընդ որում, այնքան վատ են իրենց վերաբերվում, որ «Այո»-ի շտաբը հրահանգ է տվել դադարեցնել քարոզչական աշխատանքը բնակչության հետ, որովհետեւ նրանք ուղղակի գնում եւ գրգռում են բնակչությանն ավելի շատ»,- հայտարարեց Զուրաբյանը:  

 

Նախորդ հոդվածը‘Դեմիրճյան. Դեկտեմբերի 6-ին վճռական «ոչ» պետք է ասենք’
Հաջորդ հոդվածը‘ԻԵՄ հայտարարությունը Սերժ Սարգսյանի «ասուլիսի» վերաբերյալ’