‘Զուրաբյան. Շարժումը հավատ սերմանեց սեփական ուժերի նկատմամբ’

1936

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Ազատության հրապարակում «Սկիզբ-88» խորագրով տոնական հավաքի ժամանակ հիշեց, որ 1988-ի փետրվարյան օրերին գլխավոր զգացողությունը ազատության արբեցնող մթնոլորտն էր: «Շատ քիչ սերունդների է վիճակվում դուրս գալ նման պայքարի եւ հասնել իրենց նպատակներին», — ասաց նա:

Զուրաբյանը նշեց, որ հայաստանցիները պետք է «Ղարաբաղ» կոմիտեի անդամների արձանները դնեն:

«Որովհետեւ շատերը մոռանում են, որ նույն ԽՍՀՄ-ում թե Շարժումից առաջ, թե հետո, եղել են տարատեսակ շարժումներ, բայց դրանք ողբերգական ավարտ են ունեցել: Ղարաբաղյան շարժման մեկնարկից մի քանի ամիս առաջ Ղազախստանում տեղի ունեցավ ապստամբություն՝ ղեկավարի փոփոխության հարցով: Ժողովուրդը դուրս եկավ փողոց, բայց վատ ղեկավարման պատճառով շարժումը վերածվեց էքստրեմիստական բորբոքումների, որոնք արյան մեջ ճնշվեցին: Դրանից հետո եղան ընդվզումներ Թբիլիսիում, Վիլնյուսում եւ Ռիգայում, եւ դրանք բոլորը արյունալի ավարտ են ունեցել, իսկ «Ղարաբաղ» կոմիտեն այնքան ճիշտ տարավ պայքարը եւ հավասարակշիռ պահանջներ դրեց, որ սովետական իշխանությունը չկարողացավ որեւէ պրովոկացիա օգտագործել», — ասաց Լեւոն Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Հարություն Մարության. Շարժման առանձնահատկությունը նրա համաժողովրդական լինելն էր’
Հաջորդ հոդվածը‘Ա. Սարգսյան. 88-ի Շարժման հիմնական արժեքը՝ իրատես քաղաքական միտք եւ գործելակերպ’