‘Զուրաբյան. Ռեժիմը դիմում է բացահայտ ահաբեկչական գործողությունների’

2657

«Այս վերջին հարձակումները իրար հետ փոխկապակված մի շղթա են»,- այդ մասին iLur.am-ի լրագրողի փոխանցմամբ քիչ առաջ հայտարարել է Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով Կոնգրեսի մյուս փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ ժամեր առաջ իրականացված հարձակումը: «Ռեժիմը դիմում է բացահայտ ահաբեկչական գործողությունների, իշխանության շակալները հարձակվում են ընդդիմության ներկայացուցիչների վրա»,- նշեց Զուրաբյանը` հավելելով, որ նրանց հաշվարկը շատ պարզ է` իբր թե այսպիսով փորձում են կոտրել Համաժողովրդական շարժման թափը:

Զուրաբյանը նշեց նաեւ, որ ինքը արդեն կատարվածի վերբերյալ տեղյակ է պահել Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատներին: 

Նախորդ հոդվածը‘Նոյեմբեր ամսվա ընթացքում ջիհադականների կողմից սպանված մարդկանց թիվն անցնում է 5 հազարից’
Հաջորդ հոդվածը‘Սա արդեն ավելին է, քան «բեսպրեդելը». «Ժողովուրդ»’