‘Զուրաբ Աբաշիձե. Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի թեթևացման արդյունքներն սպասվում են ամռանը’

1125

Վրասատանի քաղաքացիների համար ռուսաստանյան կողմից վիզային ռեժիմի թեթևացման արդյունքները «սպասվում են արդեն այս ամառ», լրագրողների հետ զրույցում այսօր այսպիսի կարծիք է հայտնել   Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Ռուսաստանյան կողմը քննարկում է վիզային ռեժիմի դյուրացումը Վրաստանի քաղաքացիների տարբեր խմբերի և առհասարակ՝ բոլորի համար: Նախնական տվյալներով՝ ռուսաստանյան վիզաներ ձեռք բերելը կհեշտացվի գործարարների, ուսանողների, գիտնականների և այլոց համար»,- ասել է Աբաշիձեն:

Հիշեցնենք, որ 2000 թ. Ռուսաստանի կառավարությունը Վրաստանի հետ վիզային ռեժիմ էր սահմանել, այնուհետև նույնն արել էր Վրաստանը՝ Ռուսաստանի քաղաքացիների համար: 2004 թ. սեպտեմբերից, սակայն, Վրաստանը միակողմանիորեն հեշտացրեց վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար, իսկ մեկ տարի առաջ էլ, դարձյալ միակողմանիորեն՝ առհասարակ հանեց այն, և ՌԴ քաղաքացիները հնարավորություն ստացան առանց վիզա ձևակերպելու՝ երկրի տարածքում գտնվել 90 օր, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՍԴ դիմելու որոշման մասին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գերմանահայ երիտասարդության կոչը գործող իշխանություններին. Վերականգնեք մեր ընտրական իրավունքը’